Մարքեթոլոգները հիմնականում բացառում էին ուրբաթ օրերըը նամականեր տարածելու արդյունավետությունը: Չմոռանալով այն առավելությունը, որ մրցակցային դաշտն այդ օրն ավելի ազատ է` ակնհայտ է նաև ուրբաթօրյա հաճախակի բացակայությունները կամ գործնական տրամադրվածության անկումը՝ պայմանավորված մոտակա հանգստյան օրերի հետ: Բոլորովին վերջերս մեզանից շատերը երևի կնախընտրեին նամակներ ուղարկել երկուշաբթի, որն անգամ պատմականորեն համարվում է ամենածանր աշխատանքային օրը: Սակայն, այժմ շատ մարքեթոլոգներ վերանայում են ուրբաթ օրը նամակներ ուղարկելու արդյունավետության հարցը: Արդյոք ուրբաթ օրն, իրոք, արժե՞ բացառել:
Մոբայլ սարքավորումների զարգացմանը զուգընթաց՝ մարդիկ կարողանում են ստուգել իրենց էլփոստերն անգամ հանդիպումների ժամանակ կամ գրասենյակից բացակայելու ընթացքում: Այդ պատճառով թվում է՝ հանգստյան օրերն այլևս չեն խոչընդոտում ուրբաթ օրվա ակտիվությանը, և այն հավակնում է դառնալ ամենահարմար օրերից մեկը՝ ինֆորմացիա տարածելու համար:
Համաձայն որոշ ուսումնասիրությունների նամակները կարդալու արդյունավետությամբ երեքշաբթի օրը գերազանցում է բոլոր մյուս օրերը 2.2%-ով, չորեքշաբթին և ուբաթը երկրորդ տեղում են, երկուշաբթին և հինգշաբթին վերջում (նայել նկար 1): Իսկ նամակների հղումներով անցնելու ուսումնասիրության սանդղակում ուրբաթ օրերը առաջատար են 2.31%-ով, երեքշաբթին և չորեքշաբթին հաջորդում են, իսկ երկուշաբթին և հինգշաբթին ունեն նվազագույն ցուցանիշները (նայել նկար 2):
Էլփոստով նամակներ տարածելը օգնում է կազմակերպությանը կապ հաստատել նոր և մշտական հաճախորդների հետ, տեղեկացնել և գովազդնել իրենց ծառայությունը կամ ապրանքը: Միայն թե ամենաարդյունավետ մարքեթինգային գործիքն էլ կարող է հակառակ արդյունքը տալ սխալ կիրառելու դեպքում, այդ պատճառով օգտվեք միայն մասնագիտացված և գրագետ ընկերությունների ծառայություններից արագ և հարմարավետ ճանապարհով՝ http://manager.am/el: