1. Chanel N5
Այս տեսահոլովակը ամենաթանկ գովազդային հոլովական է, որի ստեղծման համար ծախսվել է 20 մլն ԱՄՆ դոլար: Հեղինակները ոգեշնչվել են «Moulin Rouge» ֆիլմ-մյուզիքլով: Հոլովակում հմայիչ Նիկոլ Քիդմանը փայլում է իր գեղեցկությամբ:
2. Aviva
Երբ բրիտանական Norwich Union ապահովագրական ընկերությունը վերանվանվեց Aviva, արագ ճանաչում ձեռք բերելու համար նրանք գովազդային հոլովակ պատվիրեցին հայտնիների մասնակցությամբ (Bruce Willis, Elle Macpherson, Alice Cooper, Ringo Starr) և ծախսեցին 13,2 մլն ԱՄՆ դոլար:
3. Honda Cog
Հրաշալի տեսահոլովակ, որի ստեղծման համար ծախսվել է 6,2 մլն ԱՄՆ դոլար: Նկարհանվել է 606 դրվագով, առանց որևէ գրաֆիկական միջամտության:
4. Pepsi
Երբ Բրիթնի Սփիրսը դեռ հայտնի էր, նկարահանվել է Pepsi ըմպելիքի գովազդային հոլովակում, որը նկարահանելու համար ծախսվել է 5,4 մլն ԱՄՆ դոլար:
5. Guinnes գարեջուր
Տեսահոլովակի կարգախոսը «Լավ բաները հասնում են նրանց , ովքեր սպասում են»: Նկարահանման համար ծախսվել է 4,65 մլն ԱՄՆ դոլար: