Գրանցվել Մուտք Սպասարկում
Manager.am - գովազդային համակարգ, internet advertisement system in Armenia

Գաղտնիության քաղաքականությունը

Գաղտնիության քաղաքականությունը կիրառելի է օգտատիրոջ այն տվյալների հանդեպ, որոնք Manager.am գովազդային համակարգը հավաքում, պահպանում կամ մշակում է ինտերնետում գովազդի ծառայություններ մատուցելու համար: Համակարգը տվյալներ չի տրամադրում երրորդ անձանց եւ չի համադրում դրանք օգտատիրոջ անձնական տվյալների հետ: Համակարգը հետեւում է գաղտնիության ապահովման այն սկզբունքներին, որոնք համապատասխանում են ՀՀ օրենսդրության պահանջներին եւ միջազգային կազմակերպությունների խորհուրդներին:

MANAGER.AM

Կայքը չի հավաքում անձնական տվյալները, երբ օգտատերը մուտք է գործում կայք, manager.am բացի այն դեպքերից, երբ օգտատերն ինքնակամ է տրամադրում դրանք: Նման դեպքում տեղեկատվությունը օգտագործվում է միմիայն տվյալ անձի հետ հետադարձ կապը հաստատելու նպատակով:

Manager.am Գովազդային համակարգ

Ոչ անձնական տեղեկություններ Համակարգը կարող է հավաքել տվյալներ, որոնք որոշում են օգտատիրոջ բացառիկությունը՝ պահպանելով նրա անանուն լինելը: Նման տվյալներն են. • օգտատիրոջ IP հասցեի աշխարհագրական դիրքը; • օգտատիրոջ օպերացիոն համակարգը եւ բրաուզերը; • գովազդային հաղորդագրության ցուցադրման քանակը; • կայքի այցելությունների քանակը: Cookies Cookie-ն փոքրիկ տեքստային ֆայլ է, որը վեբ-սերվերը կարող է պահպանել օգտատիրոջ բրաուզերում, երբ օգտատերը դիտում է գովազդային հաղորդագրությունը կամ այցելում է գովազդատուի կայքը: Այն չի պարունակում տվյալներ օգտատիրոջ անվան, հասցեի, հեռախոսահամարի, սեռի, տարիքի վերաբերյալ, որոնց միջոցով կարելի է նրան նույնականացնել: Կայքը կարող է օգտագործել cookie-ները ոչ անձնական տվյալներ հավաքելու նպատակով, որոնք կարող են նույնականացվել օգտատիրոջ բրաուզերի հետ կայքի հաճախորդներին գովազդային արշավների թիրախավորման ծառայություններ տրամադրելու նպատակով: Երբեմն մեր հաճախորդները օգտագործում են տվյալների սեփական շտեմարանները, որոնք կարող են պարունակել օգտատիրոջ անձնական տվյալները: Նման դեպքերում այդ տվյալներն օգտագործվում են տվյալ հաճախորդի կողմից սեփական գովազդային արշավները թիրախավորելու նպատակով: Նման դեպքում անձնական տվյալների օգտագործումը համապատասխանում է տվյալ հաճախորդի գաղտնիության սեփական քաղաքականությանը, եւ մեր կայքը պատասխանատու չէ հաճախորդի կողմից այնպիսի տվյալների օգտագործման համար, որոնք օգտատերն ինքնակամ է փոխանցել հաճախորդին: Համակարգը չի հավաքում, պահպանում կամ մշակում նման տեղեկատվությունը եւ չի տրամադրում դրանք երրորդ անձանց: Անձնական տվյալներ Manager.am գովազդային համակարգը չի վաճառում եւ չի փոխանցում օգտատերերի եւ հաճախորդների անձնական տվյալները: Համակարգն իրավասու է տրամադրել հաճախորդների եւ օգտատերերի անձնական տվյալները միմիայն հետեւյալ դեպքերում. • հաճախորդը կամ օգտատերը տվել են նման համաձայնություն՝ այդ թվում համաձայնվելով համապատասխան ծառայության մատուցման պայմաններին; • ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Միաժամանակ, կայքն իրավասու է տրամադրել երրորդ անձանց ընդհանրացված տեղեկատվություն, որը չի պարունակում անձնական տվյալներ եւ հնարավորություն չի տալիս նույնականացնել օգտատիրոջը: Հաշիվը Manager.am համակարգում Գովազդի կառավարման մեր համակարգը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ցանկացած պահի փոխել անձնական տվյալները եւ հաշվի կարգավորումները: Հաճախորդի տվյալների եւ կարգավորումների մուտքը այլ անձանց համար փակ է գաղտնաբառով:

Գաղտնիության քաղաքականության փոփոխությունը

Կայքն իրավասու է փոփոխություններ մտցնել իր գաղտնիության քաղաքականության մեջ: Դրա արդիական տարբերակը մշտապես հասանելի է մեր կայքում: Գաղտնիության քաղաքականությանն առնչվող ձեր հարցերը, առաջարկները եւ մեկնաբանությունները կարող եք ուղարկել հետեւյալ հասցեին՝ privacy@manager.am.
71fsbf6kpc45ua0uq0981sk813 manager.am