Գրանցվել Մուտք Սպասարկում
Manager.am - գովազդային համակարգ, internet advertisement system in Armenia

Պայմաններն ու կանոնները

1. Ընդհանուր դրույթներ համակարգից օգտվողների համար
1.1. Համակարգին մասնակցում են միայն հայկական լսարան ունեցող նախագծեր
1.2. Համակարգին չեն մասնակցում էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ բնույթի նախագծեր
1.3. Համակարգին չեն մասնակցում մանկական լսարանին ուղղված նախագծեր /մուլտֆիլմներ, մանկական խաղեր/
1.4. Արգելված է «Գովազդի մասին» ՀՀ օրենքին չհամապատասխանող յուրաքանչյուր գովազդ
1.5. Գները նշելուց նախագծերի ղեկավարները պետք է հաշվի առնեն համակարգի միջնորդավճարը, որը կազմում է 15%
1.6. Մեր համակարգը պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար

2. Վեբ կայքերի նախագծերի ընդունման պայմանները (հաշվի առնելով նաև 1 կետը)
2.1. Համակարգին չեն մասնակցում գործող գովազդի չափազանց մեծ քանակ ունեցող կայքեր
2.2. Համակարգին չեն մասնակցում անվճար հոսթինգում տեղակայված կայքեր
2.3. Համակարգին չեն մասնակցում կայքեր, որոնց ամենօրյա այցելուների թիվը 100-ից քիչ է
2.4. Համակարգին չեն մասնակցում կայքեր, որոնք նվիրված են համացանցում գումար վաստակելուն եւ այցելուների թիվն արհեստականորեն բարձրացնելուն
2.5. Կտրականապես արգելվում է փոփոխություններ մտցնել կոդի մեջ
2.6. Կտրականապես արգելվում է ներմուծել տեսա- եւ այլ նվագարկիչներ, որոնք խանգարում են կայքերում ստանդարտ նավիգացիային եւ պահանջում են սեղմում, ինչպես նաեւ խնդրել սեղմել գովազդային բլոկներին
2.7. Կտրականապես արգելվում է սեղմել սեփական բլոկերին, ինչպես նաեւ այցելությունների ցանկացած տիպի արհեստական աճ
2.8. Արգելվում է կայքի ավտոմատ վերահասցեավորումը մուտքի ժամանակ
2.9. Մեզ իրավունք ենք վերապահում արգելափակել կայքերը համակարգում առանց պատճառների պարզաբանման

3. Սոցիալական կայքերի նախագծերի ընդունման պայմանները (հաշվի առնելով նաև 1 կետը)
3.1. Համակարգին մասնակցում են պաշտոնական և անհատական էջեր
3.2. Համակարգին մասնակցում են նվազագունը 2000 ընկերներ/բաժանորդներ ունեցող նախագծեր

4. Կանոններ գովազդատուների համար
4.1. Ալտ. նկարագրությունը չպետք է գերազանցի 20 տառանիշը
4.2. Գովազդային վահանակը պետք է համապատասխանի գովազդային հարթակի ղեկավարի նշած չափերին և պայմաններին
4.3. Բառերը պետք է սկսվեն մեծատառերով, լինեն հայերեն: Արգելվում է լատինատառ հայերենի կիրառումը /ay ayspes/, որը դժվարացնում է ընթերցումը
4.4. Վերնագրում կամ նկարագրությունում պետք է պահպանվեն հայոց լեզվի քերականական կանոնները
4.5. Արգելվում է բացականչական մեկից ավել նշանի կամ սմայլիկի օգտագործումը
4.6. Գովազդը պետք է համապատասխանի այն էջի բովանդակությանը, ուր տանում է հղումը /հղման վերահասցեավորումն արգելվում է/
4.7. Կանոններին չհամապատասխանող գովազդները մերժվելու են մոդերատորի կողմից նախնական մոդերացիայի ընթացքում
4.8. Ներբեռնվող ֆայլերը չպետք է վնասարար կոդեր պարունակեն, հակառակ դեպքում խախտում կատարողը արգելափակվում է համակարգի կողմից, իսկ նրա պրոֆայլը հեռացվում է առանց պատճառների պարզաբանման
4.9. Twitter.com, Vk.com, Instagram.com, Ok.ru, Facebook.com (անձնական էջեր) ցուցադրության և էլեկտրոնային փոստի տարածման հասցեների քանակն անվերահսկելի է
4.10. Վեբ կայքեր նախագծերում յուրաքանչյուր պատվերի գումարը պետք է գերազանցի 5000 դրամը, իսկ էլեկտրոնային հասցեներ և սոցիալական ցանցեր նախագծերում` 500 դրամը։

5. Ֆինանսական գործարքներ
5.1. Գումարի լիցքավորման համար համակարգը համագործակցում է վճարային տարբեր համակարգերի հետ և լիցքավորման ժամանակ MANAGER.AM համակարգը չի ստանում որևէ գաղտնի ինֆորմացիա Ձեր վճարային քարտերի վերաբերյալ
5.2. Համակարգի մասնակիցները իրավունք չունեն վճարման ժամանակ ներկայացնել այլ անձի կամ կեղծ տեղեկություններ
5.3. Գումարի դուրս բերման գործընթացը կարող է տևել 2-5 աշխատանքային օր
5.4. Իրավաբանական անձինք գումարը համակարգ ներմուծելուց կարող են պահանջել և ստանալ հաշիվ-ապրանքագիր
5.5. Համակարգում լիցքավորված, բայց գործարքներին չմասնակցած գումարը, կարող է դուրս բերվել մինչև 6% պահումներով

Տվյալ պահանջներից մեկի խախտումը մեզ իրավունք է տալիս վերացնել կայքը համակարգից եւ ջնջել նախագծի ղեկավարի մուտքանունն առանց փոխհատուցման վճարման: Մեզ իրավունք ենք վերապահում նամակագրական կապի մեջ չմտնել խախտողների հետ:

Համակարգում գրանցվելով` Դուք ավտոմատաբար համաձայնում եք պահպանել տվյալ համակարգի կանոններն ու պահանջները:

l6rb1n6nk7isfgtadrapj41e35 manager.am